Մուշեղ Շուշանյանի կողմից բռնության կոչեր հնչեցնելու գործի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Մ․Շուշանյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, քաղաքական հայացնքերով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու, բռնություններն արդարացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ապա ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղված համապատասխան տեսանյութում, ինչպես նաև 2023թ․ սեպտեմբերի 22-ին «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակային մի քանի գրառումների միջոցով, հանրային տեսանելիության պայմաններում, Մ․Շուշանյանի կողմից կատարվել են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործողություններ։

Քրեական օրենքով արգելված նշված հանցավոր արարքները կատարելու համար Մ․Շուշանյանին նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Սեպտեմբերի 28-ին նա ձերբակալվել էր՝ դատարան ներկայացվելու նպատակով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դաարան ուղարկելու նպատակով։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավրովն ու Կիմ Չեն Ընը հանդիպել են

Հաջորդը

Չինաստանը հետաքրքրված է Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու հարցերում

Առնչվող նյութեր
Դիտել

Փորձ է արվել դամբարանից գողանալ Լենինի մարմինը

Մոսկվայի  Կարմիր հրապարակում գտնվող դամբարանից Վլադիմիր Լենինի մարմինը գողանալու փորձի համար հարբած տղամարդ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի…
Դիտել

Գյումրու «Բարեկամության այգու» սահադաշտն ու վերնիսաժն արդեն բացված են

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է «Բարեկամության այգու» սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել…
Դիտել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share