Գյումրու «Բարեկամության այգու» սահադաշտն ու վերնիսաժն արդեն բացված են

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է «Բարեկամության այգու» սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը, հիմնադրամի, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։

«Անչափ ուրախալի միջոցառման ենք մասնակցում, որն իրապես ազդարարում է Բարեկամության այգու ծրագրի իրականացման գործնական փուլ մտնելու մասին։ Բարեկամության այգին կառավարություն-համայնք-հիմնադրամ բարեկամության լավագույն օրինակն է, հենց այդ բարեկամության արդյունքում այգին նոր կյանք ստացավ։ Ուրախ եմ, որ «Ձմեռը Բարեկամության այգում» տոնական շունչ է ստացել սառցադաշտի ու վերնիսաժի բացմամբ։ Հույս ունեմ, որ այգու լիարժեք վերականգնման աշխատանքները կավարտվեն շուտով և այն կդառնա հիանալի ժամանցի վայր թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար՝ նպաստելով Գյումրու արհեստների, արվեստների զարգացմանը»,- ողջունելով ներկաներին ընդգծել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։

ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղականտնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, հանդերձարաններով և գլխապտույտ ոլորաններով։

Վերնիսաժը, որի 25 փայտյա տաղավարները կառուցվել են տեղի արհեստավորների կողմից, կծառայի որպես մշտական ցուցահանդես-տոնավաճառ գյումրեցի վարպետների և արվեստագետների համար՝ նրանց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով։

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ Այն շուրջ 50տոկոսով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024-ի ամռանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Եվրատեսիլ 2023» մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհին

Հաջորդը

«Ուկրաինայի իշխանությունները պետք է ապաշխարեն իրենց անցյալի մեղքերը». Կոբախիձե

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները խոշոր չափի գումար են գտել

Ռուս փրկարարները Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բնակելի շենքի փլատակներում խոշոր չափի գումար են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝…
Դիտել

Նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր»-ում

Նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերի նախագծի շրջանակում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ձևավորված մասնագիտական…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում ԼՂ ներակայցուցչության մոտ լարված իրավիճակ է

ԼՂ-ից տեղահանվածները բողոքի ցույց են անում. նրանց հանդիպել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը, տեղի է ունեցել կարճ հարցուպատասխան։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share