Թուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները խոշոր չափի գումար են գտել

Ռուս փրկարարները Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բնակելի շենքի փլատակներում խոշոր չափի գումար են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։
 

«Ավերիչ երկրաշարժից հետո փլատակների հերթական շերտը բացելիս ՌԴ ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա: Հայտնաբերված 150 000 դոլար գումարը հանձնվել է տեղի ոստիկանությանը՝ գույքագրման համար», – ասվում է հաղորդագրությունում:

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ: Երկրաշարժից մեծապես տուժել են Թուրքիան և Սիրիան: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 31 643 մարդ, Սիրիայում՝ ավելի քան 5700:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը Սիրիա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը (տեսանյութ)

Հաջորդը

Բացահայտվել է ատոբուսի սրահում կատարված դանակահարության դեպքը. երկու անձ կալանավորվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ռազմական դրությունը չեղարկվեց

Հայաստանում ռազմական դրությունը հանվեց: Որոշումն ընդունեց Ազգային ժողովը։ Ռազմական դրությունը հանելու մասին նախագծին կողմ քվերակեց 118 պատգամավոր, դեմ…
Դիտել

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն նախագահ. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Սիրելի´ հայրենակիցներ, Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել…
Դիտել

«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման համատեղ հաղորդագրություն

2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի…
Դիտել

Անձնագրերի հետ կապված ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տվել անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող աղմկահարույց փոփոխությունների մասին․

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share