Հայաստանը Սիրիա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով:

Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արևմուտքը խարխլում է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ շտաբի պետ

Հաջորդը

Թուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները խոշոր չափի գումար են գտել

Առնչվող նյութեր
Դիտել

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Համեռ» մակնիշի ավտոմեքենայի հետ կապված միջադեպից

2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին…
Դիտել

Ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները

Լոռու մարզում ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները` Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կկատարվի աշխատաժամանակի փոփոխություն.…
Դիտել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճում է

Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 45 089-ի․ հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ստամբուլի հիվանդանոցներից դուրս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share