Ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները

Լոռու մարզում ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները`

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կկատարվի աշխատաժամանակի փոփոխություն. կազմակերպությունները կաշխատեն 2 հերթափոխով՝ ժամը 08:00-19:00,

փոփոխություն հեռաբժշկության կանչերի գրաֆիկում,

հիվանդների հերթագրումը կկատարվի նաև «ԱրՄեդ» համակարգում,

պացիենտի ամբուլատոր քարտը կդառնա էլեկտրոնային,

նոր բոնուսային համակարգի ներդրմամբ` պատշաճ աշխատանք կատարող առաջնային օղակի բժշկի, բուժքրոջ աշխատավարձը կբարձրանա:

Առողջապահության համակարգում ներդրվող կարևորագույն բարեփոխումները քննարկելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները Վանաձորի բժշկական կենտրոնում հանդիպել են առողջապահության առաջնային օղակի պատասխանատուների հետ, լսել մարզային կառույցների ներկայացուցիչների առաջարկները:

«Փոփոխություններն ուղղված են քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիության ապահովմանը»,-նշել է Արտակ Ջումայանը:

Քննարկման ավարտին նախարարի տեղակալը շրջայց է կատարել Վանաձորի բժշկական կենտրոնում, եղել ծննդատանը: Մանկական բաժանմունքում Արտակ Ջումայանը հետաքրքրվել է սեզոնային սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները

Հաջորդը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևան-Սևան ավտոճանապարհի բախվել է 17 ավտոմեքենա. կան տուժածներ

Հունվարի 12-ին, ժամը 21:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի…
Դիտել

Խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին…
Դիտել

Մահացել է Պաշտպանության նախկին փոխնախարարը

Ծանր հիվանդությունից մահացել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share