Իշխանությունը կոնկրետացումից խոսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի և մանիպուլյացիայի դաշտ. Տիգրան Աբրահամյան

Մի ամբողջ ասուլիս խոսվեց ամեն ինչի մասին, բայց երբ թեման տարվում է սահմանների ճշգրտումների դաշտ, երբ հարցադրում անողները խնդիրը տեղափոխում են նեղ հարթություն, ինչպես միշտ բառախաղ, սուտ, կեղծիք: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Երկար ժամանակ է մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս, ո՞ր քարտեզներն է դրվալ իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրումը, որն ըստ իրենց համաձայնեցված է Ադրբեջանի հետ:

Ինչո՞ւ է սա կարևոր. նախ հասկանալու, թե ի՞նչ կամ ո՞ր ժամանակահատվածի քարտեզ կարելի է հասկանալ իրենց իսկ վկայակոչվող հռչակագրով:

Երկրորդ, ըստ հստակ քարտեզների և արձանագրությունների հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին:

Իշխանությունը կոնկրետացումից խոսափելու նպատակով մշտապես զրույցը, խոսույթը, բանավեճը տեղափոխում է վիրավորանքի, մանիպուլյացիայի, երկիմաստության դաշտ, որտեղ կորում է ճշմարիտը, օբյեկտիվն ու ռացիոնալը», – նշել է Տիգրան Աբրահամյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը

Հաջորդը

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ․ Ռուբինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի և Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը

Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն…
Դիտել

Դուք գիտակցու՞մ եք, որ այդ տղային տարել ու նստացրել եք Կարեն Դեմիրճյանի աթոռին. Նորիկ Նորիկյան

Կարծում եմ՝ առաջընթացն ակնհայտ է. Եթե Քոչարյանի ու Սերժի ժամանակ սրճարաններում կամ փողոցում ծեծելով սպանում էին մարդկանց, գեներալներին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share