Երբեմն լռությունն ավելին է՝ քան խոսքը

Պատերազմի թեմայով խոսելու ժամանակ՝ շատ կարևոր է, որ խոսքը հիմնավորված լինի փաստերով, հատկապես, եթե խոսացողը շարքային քաղաքացի չէ։

Ովքեր որ մասնակցել են 44 օրյա պատերազմին, կամ գոնե առիթ են ունեցել համեմատաբար ավելի մոտ գտնվել բուն ռազմական գործողությունների թատերաբեմին, ոչ միայն չեն ժխտի, այլև բազմաթիվ փաստեր կբերեն, թե որքան շատ են եղել ռազմի դաշտից փախնողները։ Փախել են՝ թողնելով դիրքը, զորամասերը, զինապահեստները։

Սակայն դասալիքների և փախնողների հետ պետք է զբաղվի իրավապահ համակարգը, հատկապես, որ պատերազմից անցել է արդեն ավելի քան 2 տարի և այս ընթացքում բազմաթիվ անգամ, ամենաբարձր մակարդակով խոսվել է փախնողների, դավաճանների ու 5-րդ շարասյունների մասին։

Սակայն, ուզում եմ անդրադառնալ վարչապետի տիկնոջ աղմկահարույց հայտարարությանը։ Աննա Հակոբյանը, մասնակցելով զոհված զինվորի հիշատակի արարողությանը, ելույթ է ունեցել և հայտարարել, որ պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք է եղել։ Ո՞վ է Աննա Հակոբյանին այդ տվյալները տրամադրել, կամ որտեղից է այդ տվյալները հավաքագրել տիկին Հակոբյանը։

Սա շատ կարևոր է իմանալը, որովհետև այդ թիվը հայտարարում է ոչ թե շարքային քաղաքացին, այլ գերագույն գլխավոր հրամանատարի տիկինը։ Ո՞վ է տիկնոջը նման իրավունք վերապահել խոսել մի բանի մասին, որը փաստարկված չէ, որի վերաբերյալ փաստերը՝ համենայնդպես հանրությանը չի ներկայացվել։ Արդյո՞ք 11 հազար դասալիքի մասով կան հարուցված գործեր, արդյո՞ք կա նրանց մասով քննչական որևէ գործողություն։ Որքան մեզ է հայտնի՝ դասալքության և դավաճանության մասով գործեր քննվում են, կան նաև ձերբակալվածներ, բայց այդ գործերի թիվը, համենայնդեպս ըստ պաշտոնական հաղորդագրությունների, անհամեմատ ավելի քիչ է։ Հետևաբար՝ որտեղից է 11 հազար թիվը հայտնվել Աննա Հակոբյանի խոսույթում։ Ո՞րն է տիկին Հակոբյանի նման պատասխանատու հայտարարություն անելու նպատակը, եթե փաստեր չի ներկայացվում։

Բացի այդ, եթե նույնիսկ Աննա Հակոբյանի հրապարակած թիվը ճիշտ է, ապա մեղադրանքը պետք է ուղղվի ոչ թե հանրությանը, այլ թերևս հենց նրա ամուսնուն, որն ի պաշտոնե եղել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Եթե 11 հազար մարդ փախել է, ուրեմն դա առաջին հերթին բանակը, կամավորականների հավաքագրումը և պատերազմի ընթացքում մյուս բոլոր գործողությունները համակարգող և կառավարող մարդը կամ մարդկանց թերացումն է և պատասխանատուն նաև նրանք են։ Այլապես՝ օդի մեջ մեղադրել հանրությանը, անհասցե հայտարարություններ անելով վարկաբեկում ես ոչ թե դասալիքին, այլ պետությանդ, ժողովրդիդ, բանակիդ։

Ընդհանրապես Աննա Հակոբյանը ճիշտ կանի խսելուց առաջ մի քիչ երկար մտածի։ Իսկ ավելի ճիշտ կանի չխոսի ընդհանրապես, եթե իհարկե նրա խոսքը հեռահար նպատակներ չի հետապնդում, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ իշխանությունը հանրության հետ հարաբերվելու լուրջ խնդիրներ ունի։

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շվեդ պատգամավորներն այցելել են Ջերմուկ

Հաջորդը

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Առնչվող նյութեր
Դիտել

1 ոսկե, 4 արծաթե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Հայաստանի մասնակիցները 1 ոսկե և 4 արծաթե մեդալ են նվաճել Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած…
Դիտել

Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ին՝ Շրջակա միջավայրի ծրագրի շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախ

Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունը․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ-ն դիրքային առաջխաղացում է ունեցել Արցախում

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share