ՆԱՏՕ-ն ամրապնդում է քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը ամփոփիչ հաղորդագրություն է տարածել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝  Հայաստան և Ադրբեջան այցի վերաբերյալ:

«Այցը ՆԱՏՕ-ի այս երկու կարևոր գործընկեր երկրներում պարոն Կոլոմինայի հերթական քաղաքական խորհրդակցությունների մի մասն էր:

Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Պարոն Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության գործում։

Պարոն Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ»- ասվում է հաղորդագրությունում և մանրամասնվում. «Նա ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը: Պարոն Կոլոմինան ողջունել է նաև Եվրամիության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը Թեհրանի հետ. Հրաչյա Սարգսյան

Հաջորդը

Մխիթարյանը դարձավ 34 տարեկան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:…
Դիտել

Արտակարգ իրավիճակների նախարարն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը: Գերատեսչության ղեկավարը հանդիպել է վարժական հավաքի…
Դիտել

Նախաձեռնվել է քրեական վարույթ զորամասի հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առիթով

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share