Սամվել Բաբայանն արձագանքել է ԼՂ նախկին դատախազին

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել ԼՂ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունների առնչությամբ։

«Հայկական դեղին մամուլի էջերում «էքսկլյուզիվ» խորագրի ներքո հարցազրույցներով հայտնի ԱՀ նախկին գլխավոր դատախազի՝ Սամվել Բաբայանին առնչվող հայտարարությունների կապակցությամբ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հարկ է համարում մեկնաբանել հետևյալը․

ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում չի հարցաքննվել։ 

Այս առնչությամբ անհասկանալի է, թե մեկ օրվա տարբերությամբ ինքն իրեն հերքող հայտարարություններով հանդես եկող նախկին գլխավոր դատախազը դատավարական ինչ լիազորությամբ է մեջբերումներ անում մտացածին ցուցմունքներից, իսկ «ուշագրավ» մեջբերումներն ոչ այլ ինչ են, քան ծաղկաքաղ Սամվել Բաբայանի հրապարակային խոսքից։

Ներգրավելով իր նախկին գործընկերոջը՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանին, նախկին գլխավոր դատախազը հավաստիացնում է, թե Սամվել Բաբայանը հարցաքննվել է հայաստանյան գործուղման ժամանակ։ Դավիթ Դալաքյանն, ինչ խոսք ճիշտ է ասում, բայց ոչ ամբողջական ճշմարտություն։ Դավիթ Դալլաքյանի գլխավորած քննչական խմբի կողմից Սամվել Բաբայանը հարցաքննվել է իր իսկ դիմումի հիման վրա վերաբացված 2000-ականների ոչ անհայտ քրգործի և ինչ-որ ՀԿ-ների կողմից սահմանադրական կարգի հնարավոր տապալման վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Սակայն, ի տարբերություն նախկին գլխավոր դատախազի, Սամվել Բաբայանի հիշողությունը չի դավաճանում և վերջինս ոչ միայն հիշում է, այլև վստահ է, որ գլխավոր դատախազը քննիչ չէ, այլ քննության ընթացքը վերահսկող, ուստի չէր կարող անձամբ հարցեր տալ՝ որքան էլ գայթակղությունը մեծ է։

Հարցի շուրջ հանրությանը համակողմանի տեղեկացնելու նպատակով հիշեցնենք, որ ԱՀ նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրող և այդ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած, ինչպես նաև դրա հիման վրա քրեական վարույթ նախաձեռնած անձինք 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրաններ էին տեղադրել, ինչ-որ պահանջներ ներկայացրել։ Կարժ ժամանակ անց նրանք նշանակվել են գլխավոր դատախազի, նախարարների, փոխնախարարի, նախագահի խորհրդականի պաշտոններում։

Նախկին պաշտոնյայի հայտարարություններն ու իրավաքաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն իրավապահ մարմինների, այլև հանրության պատշաճ ուշադրությանը։ Հետաքրքի՞ր է՝ վերջինիս, որպես գլխավոր դատախազի, օրոք մեղադրական եզրակացությամբ քանի՞ գործ է ուղարկվել դատարան և, որպես պետական նախարար և ի պաշտոնե որպես տնտեսական անվտանգության պետական քաղաքականության պատասխանատու, ինչպե՞ս է հաջողել այդքան հմտորեն ձախողել Արցախի տնտեսությունը։

Այնուամենայնիվ, ըմբռնումով ենք մոտենում վրանային ճնշումներով իշխանության վերին օղակներում հանկարծակի հայտնված, սակայն այդպես էլ վրանային հոգեբանությունը չհաղթահարած և իներցիայով իշխանությունը կառավարական շենքերից վրաններ շպրտած անձանց նյարդային լարումներին։ Նրանց գործունեությունը ոչ հեռու ապագայում Արցախի պետությունն ու պետականությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու»,- ասված է հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հաջորդը

Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ՌԴ քաղաքականության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանակն կողմը Մաճկալաշենի բնակչին վերադարձրել է ծեծված վիճակում

Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը: Այս մասին…
Դիտել

Դատախազը Մասիսի նախկին քաղաքապետի փողերի լվացման գործն ուղարկել է դատարան

Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների…
Դիտել

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն

Այսօր՝ առավոտյան, Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների…
Դիտել

Ազնվացեղ եղջերուին հանդիպելու հավանական տարածքներում ճանապարհային նշաններ կտեղադրվեն

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share