ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով կարգավորվելու է ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծինմ կողմ քվեարկեց 68, դեմ 33 պատգամավոր: 3 բացակա պատգամավորներ ծրարով թողել էին իրենց քվեարկությունները:

Վիլեն Գաբրիելյանը հիշեցրել էր, որ 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում  ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին, սակայն հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի ընտրում, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում:

Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Սակայն նոր թեկնածու չի նշանակում, որ նույն մարդը մի քանի անգամ չի կարող առաջադրվել, եթե օրինակ մի անգամ առաջադրվի ու չընտրվի, և հաջորդ անգամ առաջադրված այլ թեկնածուն ևս չընտրվի, ապա դրանից առաջ առաջադրված մարդը կրկին կարող է առաջադրվել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք

Հաջորդը

Վարչապետը Պարեկային ծառայության գործունեությունը դրական գնահատեց

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության…
Դիտել

Կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սանթուրյանին (Արմավիրի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական…
Դիտել

Հակագրոհի ժամանակ գեներալ ընդդիմադիր գործչի որդին չի կատարել իր պարտականությունները․Նիկոլ Փաշինյան

Խառը ժամանակները կանցնեն, հետաքննություն կլինի, թե ինչո՞ւ է Արցախի հարավային ուղղությամբ ռազմական գործողությունը ձախողվել։ Այս մասին ԱԺ նիստում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share