Առողջապահության ոլորտում հայ-հնդկական գործակցության համար նոր էջ կբացվի

Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի:

Մանրամասները քննարկվել են առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպմանը:

Նշվել է, որ համաձայնագրերից մեկն ուղղված կլինի դեղագործության ոլորտում Հայաստանի ներուժին, որը կարող է գրավիչ լինել հնդկական կողմի համարնաև ԵԱՏՄ շուկա մուտք գործելու տեսանկյունից: Երկրորդ համաձայնագիրը նախատեսվում է կնքել առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջև հանրային առողջության և բժշկական գիտության բնագավառում:

Քննարկվել են նաև բժշկական տուրիզմի զարգացման հնարավորությունները, փոխպատվաստման ոլորտում ծառայությունները հասանելիությունը, ինչպես նաև մասնագետների փորձի փոխանակման ծրագրերը:

«Մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը շատ բարձր է: Հուսով եմ` Ձեր առաքելությունը Հայաստանում ևս կնպաստի կոնկրետ ոլորտներում այդ ներուժի իրացմանը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՍԴ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում

Առնչվող նյութեր
Դիտել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել…
Դիտել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Հայաստանի ազգային հավաքականի և ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ակումբում:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share