Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Հայաստանի ազգային հավաքականի և ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ակումբում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։  

31-ամյա ֆուտբոլիստն ու արաբական ակումբը կնքել են երեք տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Լուկաս Սելարայանը 2020 թվականի հունվարին էր միացել ամերիկյան ակումբին, որի կազմում անցկացրած 107 խաղում խփել է 42 գոլ ու կատարել 23 գոլային փոխանցում: Կարիերայի ընթացքում նա ելույթ է ունեցել նաև մեքսիկական «Տիգրես Ունալում» (2016-2019թթ.) ու արգենտինական «Բելգրանոյում» (2012-2015թթ.): Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո:

Լուկաս Սելարայանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի հոկտեմբերին: Նա ազգային թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ՝ դուբլ ձևակերպելով Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի արտագնա խաղում (4-2):

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսային կետով

Հաջորդը

Տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն․ ԱՄՆ դեսպանություն

Առնչվող նյութեր
Դիտել

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Թուրքիայում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը հավաքեց 15.033 միավոր և ոսկե մեդալ նվաճեց: Հիշեցնենք՝ Անթալիա…
Դիտել

Ադրբեջանական զինված ուժերի արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական բարձրագրույն իշխանությունների հայատյացության քաղաքականության համատեքստում.Արման Թաթոյան

Կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք…
Դիտել

ԳՐԵԿՈ-ն Հայաստանի կատարողականում՝ Կոռուպցիայի դեմ պայքարում, առաջընթաց է գրանցել

Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակվել է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share