ՌԴ փոխարտգործնախարարի տարօրինակ հայտարարությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և աշխատում է Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ։

Այս մասին News.ru տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ըստ նրա՝ եվրոպական առաքելությունը չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը:

Հայաստանում ԵՄ առաքելությունը, ըստ նրա, զբաղվում է սադրիչ գործունեությամբ, քարոզչություն է իրականացնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ և չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը:

«Այն փաստը, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողությունը ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից»,- ասել է Գալուզինը:

Նրա խոսքով, Հայաստանում ԵՄ առաքելությունը հայ բնակչության շրջանում թյուր տպավորություն է ստեղծում ԵՄ-ի մասին՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուր»

«ԵՄ-ի անդամների գործունեությունը գնալով դառնում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթի:

Արևմուտքը զբաղված է տարածաշրջանի ռազմականացմամբ, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացմամբ, ինչը հակասում է Հարավային Կովկասում երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովման նպատակներին»,-հավելել է պաշտոնյան:

Նրա պնդմամբ, արևմտյան ազդեցության ճնշման տակ Հայաստանը սառեցրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը՝ ուղղված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալն ասել է՝ այսօր կարևոր է, որ եռակողմ խմբի աշխատանքը վերականգնվի։

«Մենք անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերսկսել խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»:

Անդրադառնալով ԼՂ-ից ՌԴ խաղաղապահների հեռանալու փաստին՝ Գալուզինը նշել է, թե խաղաղապահներն արել են ամենակարևորը, որը չպետք է մոռանալ. նրանք խաղաղություն և կայունություն են բերել հակամարտության տարածաշրջան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ժնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

Հաջորդը

ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր»

Առնչվող նյութեր
Դիտել

Բրյուսելը նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը և մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ…
Դիտել

ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը

Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՌԴ…
Դիտել

ԱՄՆ-ն կարող է ժամանակավորապես դադարեցնել բենզինի վաճառքից հարկերի գանձումը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրն ասել է, թե քննարկում է բենզինի հարկի հետ կապված ժամանակավոր դադար հաստատելու…
Դիտել

Համազգային ստորագրահավաք

Հայաստանի կանանց նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսում Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին դիմելու համար՝ քննել Հայաստանի Հանրապետության սահմաններին սպառնացող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share