Արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից. դատախազը ՌԴ դեսպանին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և վերահաստատել նախորդ տարեվերջին ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ Աննա Վարդապետյանը շեշտել է, որ կոռուպցիոն հանցագործություններում ներգրավվածների նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և դեսպանատան պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու վերը նշված ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելուն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանխվել է ՌԴ-ից ՀՀ 48,5 կգ ոսկու ձուլակտորների տեղափոխման 3 դեպք. ՊԵԿ

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

«Լունապարկում» ատրակցիոնի նստարանը պոկվել և մի քանի մետր շպրտվել է, կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկի» տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի…
Դիտել

Արցախում ռուսերենը դարձավ պաշտոնական լեզու

Արցախի ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին օրենքը։ Քվերակությանը մասկացել է 29 պատգամովոր։ 27…
Դիտել

2020թ․ սեպտեմբերի 25-ին ինձ զեկուցել են, որ պատերազմի հավանականությունը 30% է. վարչապետ

Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ 2020թ․ ԱԱԾ-ն, հետախուզական ծառայությունը հստակ տեղեկություններ ունեցե՞լ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share