«Լունապարկում» ատրակցիոնի նստարանը պոկվել և մի քանի մետր շպրտվել է, կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկի» տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com, ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ է համալսարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինն օգնության են հասել ատրակցիոնի աշխատակիցները։ Այս պահին տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները։ Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ-առևտրային կազմակերպության փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը։

Այս պահին պարեկներն սպասում են նաև, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի 29-ամյա Աբաբի Յակովն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «կատատրավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԱԾ-ում ծառայության մասին օրենքում փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցին

Հաջորդը

Խաղաղապահ զորախումբը ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպք է արձանագրել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների…
Դիտել

Մանրամասներ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից

Երկուշաբթի օրը Բելառուսի արևմտյան Բելովեժսկայա Պուշչայում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։ Հանդիպումից հետո Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ու Անդրեա Վիկտորինն անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա…
Դիտել

ԵՄ խորհուրդը կքննարկի Ուկրաինային 5 մլրդ եվրոյի մակրոֆինանսական աջակցության հարցը

Եվրամիության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները Պրահայում ուրբաթ օրը կքննարկեն Ուկրաինային մակրոֆինանսական 5 մլրդ եվրոյի աջակցության հատկացման հարցերը։ Այդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share