«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հյուրընկալել են դերասան Սերգեյ Դանիելյանին

Մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանում ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ հանդիպում-քննարկում ձևաչափով։ Միջոցառումը կազմակերպվել էր դատապարտյալների շրջանում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ, ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի նախաձեռնությամբ, նրան ընդառաջել և աջակցել է սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը։

Հանդիպման հյուրերն են եղել դերասան, հաղորդավար Սերգեյ Դանիելյանը և լրագրող Արման Սուլեյմանյանը։

Սերգեյ Դանիելյանը ներկայացրել է հումորային ժանրի առանձնահատկությունները, պատմել ֆիլմերի նկարահանման ընթացքի, բեմում և տեսախցիկների առջև դերասանի պահվածքի, կերպարային բնավորության և խառնվածքի մասին՝ համեմելով խոսքը հումորային դրվագների պատմություններով։ Դերասանն անդրադարձել է նաև հասարակության և ժամանակի պահանջով ներկայացումների և ֆիլմերի ժանրային, բովանդակային փոփոխություններին։

Միջոցառումն անցել է բավական ակտիվ, ուրախ երկխոսության մթնոլորտում։ Ներկա է եղել շուրջ 20 դատապարտյալ։ Ավարտին ազատազրկված անձինք հայտնել են իրենց շնորհակալությունը հյուրերին և կազմակերպիչներին՝ իրենց մեկ օրը անազատության մեջ բովանդակալից, տրամադրող և հիշարժան դարձնելու համար՝ հույս հայտնելով նաև, որ այդպիսի հետաքրքիր հանդիպումներ կկազմակերպվեն պարբերաբար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվեց

Հաջորդը

Ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման ևս երկու հայցադիմում է ընդունվել է վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն: ՊՆ վարչական համալիրում…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են գործակցության հարցեր

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար,…
Դիտել

Մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ պայուսակում ատրճանակ կար

Նոյեմբերի 8-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ Արմավիրի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share