Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Մարտի 9-ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ:

Ա. Գրիգորյանը ցավակցել է Թ. Դոկոսին մարտի 2-ին Հունաստանում տեղի ունեցած մահացու երկաթուղային աղետի կապակցությամբ:

Քարտուղար Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները: Վերոնշյալի համատեքստում Ա. Գրիգորյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հունական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դանակահարել է ընկերոջը

Հաջորդը

Բանակցությունները պետք է տեղի ունենան համաձայնեցված՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով. ԱՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

«Ալիևին փոխանցել եմ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին»․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի…
Դիտել

Հայտնի է Վազգեն Մանուկյանի խափանման միջոցը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ…
Դիտել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար…
Դիտել

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար

ԱՄՆ-ին խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու վերջին ջանքերը, և Վաշինգտոնը կշարունակի աջակցել նրանց այդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share