Բանակցությունները պետք է տեղի ունենան համաձայնեցված՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով. ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։

  • Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն Արցախի իշխանությունները հակամարտության կարգավորման նպատակով Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսություն վարելու միջազգային միջնորդների վերջին առաջարկությունների վերաբերյալ։
  • 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են բացառապես հումանիտար, ենթակառուցվածքային և բնակչության կենսագործունեության հետ կապված այլ հրատապ խնդիրներին առնչվող հարցեր։ Վերջին նման հանդիպումը կայացել է 2023 թ․ մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են հումանիտար հարցեր՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտության համատեքստում։

Ակնհայտ է, որ հրատապ խնդիրների լուծմանն ուղղված նման քննարկումները կողմերի միջև չեն կարող փոխարինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կայուն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ լիարժեք խաղաղ բանակցությունները:

Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի ոչ թե ռազմական ուժերի հարաբերակցության կամ ուժի կիրառման արդյունքների օրինականացման, այլ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների՝ այդ թվում իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։ Այս սկզբունքները պաշտպանելու լավագույն տարբերակն է միջազգային հանրության ներգրավումը Ադրբեջանի հետ քննարկումներում։

Մենք բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ բանակցությունները պետք է տեղի ունենան համաձայնեցված՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով, որի շրջանակներում կապահովվեն պայմաններ և երաշխիքներ կողմերի՝ ստանձնած պարտավորություններն անշեղորեն կատարելու համար։ Այս առումով, նախ անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման վրա։ Հենց դա կլինի խաղաղ գործընթացին կողմերի բարեխիղճ մոտեցման գլխավոր ցուցիչը։ Միայն դրանից հետո կարող են ձևավորվել բարենպաստ պայմաններ մյուս բոլոր խնդիրների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, նրանց իրավունքների՝ ներառյալ ազատ կամաարտահայտման իրավունքի առանց սահմանափակումների իրացման հետ կապված հարցերի քննարկման համար։

Համոզված ենք, որ առանց այս կարևորագույն հարցերի լուծման անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը:
Ցանկանում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ մի կողմից Ադրբեջանը հայտարարում է Արցախի հետ երկխոսության պատրաստկամության մասին, մյուս կողմից՝ գրեթե երեք ամիս շրջափակման մեջ պահում նրա ժողովրդին, ահաբեկչական հարձակումներ կազմակերպում նրա դեմ և հանդես գալիս առավելապաշտական պահանջներով՝ փորձելով ճնշումներ գործադրել և ուժի կամ ուժի սպառնալիքի լեզվով հասնել իր նպատակներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Հաջորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ–ը խրախուսում է ուղիղ բանակցությունները՝ հումանիտար մատակարարումների հոսքը մեծացնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի՝ թվիթթերի իր միկրոբլոգում գրել է․ «ԱՄՆ-ն ողջունում է կարևոր մարդասիրական պաշարների առաքումը Լաչինի միջանցքով…
Դիտել

Արցախում ավելի քան 3,5 հազար մարդ դիմել է խաղաղապահների օգնությանը

Լեռնային Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի խաղաղապահների մարդասիրական արձագանքման կենտրոնի քաղաքացիների ընդունելության կետ դիմել է ավելի քան 3500 մարդ՝ հակամարտության…
Դիտել

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր

Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:…
Դիտել

Ադրբեջանը պետք է Լաչինի միջանցքը բացելու տեսանելի ջանքեր գործադրի․Փաշինյան (տեսանյութ)

«Ադրբեջանը պետք է Լաչինի միջանցքը բացելու տեսանելի ջանքեր գործադրի, այլապես դա կհանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,- հայտարարել է ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share