Արցախի 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ մի շարք ապրանքատեսակների իրացման բարձր գներ կիրառելու համար: Վարչական վարույթները հարուցվել են Ստեփանակերտ քաղաքում գործող 4, Ասկերան քաղաքում գործող 5, Մարտակերտ քաղաքում գործող 2 և Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ և Հարությունագոմեր համայնքներում գործող 1-ական առևտրային օբյեկտներ շահագործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:

Արձանագրված բոլոր դեպքերում առևտրային օբյեկտներում բացակայել են ապրանքատեսակների ձեռքբերումն հիմնավորող փաստաթղթերը: Գնագոյացումը վերահսկելու և բարեխիղճ մրցակցային միջավայր ապահովելու նպատակով Հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ առանց հիմնավորող փաստաթղթերի և բարձր գներով ապրանքների իրացումից:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողով

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ԱԽ քարտուղարի հետ

Հաջորդը

Արցախի Օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

34 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված…
Դիտել

ԱՀ նախագահը պետնախարարի պաշտոնն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին

Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Այս մասին նշված է Արցախի…
Դիտել

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու տուգանքները կզեղչվեն

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կառավարության նիստում ներկայացրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, եթե քաղաքացին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share