Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից առերևույթ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, 2023թ․ փետրվարի 17-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Կորեայի Ձոր կոչվող հատվածում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով իրենց, ձեռքի տոպրակը նետել է: Կասկածելով, որ տոպրակի մեջ առկա զանգվածը հնարավոր է թմրամիջոց լինի, նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի 1983թ. ծնված բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգվածներ՝ 1.32 և 5.42 գրամ ընդհանուր քաշով:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթների պարունակությունը, նախնական տվյալներով, հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը վերջինիս խոսքով, ձեռք է բերվել կայքի միջոցով:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է տղամարդու կողմից նետված տոպրակը՝ դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փորձաքննությամբ հաստատվել է, որ փաթեթներում առկա ընդհանուր 541.97 գրամ նախնական քաշերով զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:

Հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է, և Վաղարշապատի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով, քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից, առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, որն ամբողջությամբ բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ապօրինի շրջանառության շղթան պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել. Աբդոլահիան

Հաջորդը

Կանխել անտառների «կոտորածը». ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել 

Առնչվող նյութեր
Դիտել

Հոգեհանգստյան կարգ՝ անմեղ զոհերի հոգիների համար

Կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից զոհվածների հոգիների համար։ Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական…
Դիտել

Կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով la Repubblica…
Դիտել

ՄԻՊ-ը՝ սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով, դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների…
Դիտել

Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է աջակցել

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս արված համատեղ հայտարարությանը և ողջունել այն։ …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share