Երասխի կրակոցների կապակցությամբ քրեական վարույթ է հարուցվել

2023թ. հունիսի 13-ին՝ ժամը 18:30-ին, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու, գույք վնասելու կամ ոչնչացնելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։ Դրա հետևանքով վնասվել է գործարանում կայանված «ՎԱԶ 2106» ավտոմեքենան, իսկ մարդկային կորուստներից հնարավոր է եղել խուսափել կրակոցների ուղղության հատվածում պատահականորեն անձանց չգտնվելու պատճառով:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ Երասխ բնակավայրում գտնվող հայ-ամերիկյան մետալուրգիական նորակառույց գործարանի տարածքում գտնվող բետոնապատ հենասյան, վարչական շենքի, շինհրապարակում կայանված՝ ՍՊԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներում հայտնաբերվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված հետքեր։ Նույն գործարանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է նաև նույն գործարանի աշխատակցին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան՝ հետին ապակին վնասված վիճակում։ Վնասված շարժական գույքերը ռազմական որևէ նշանակություն չեն ունեցել։

Կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված գնդակին նմանվող առարկա:

Հարցաքննվել են մի շարք անձինք։ Որոշումներ են կայացվել դատաապրանքագիտական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ նշանակելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում կկայանա հայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորում

Հաջորդը

Ադրբեջանը կրկին փորձում է ագրեսիվ վարքագիծ է դրսևորել՝ նպատակ ունենալով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ․ Խանդանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար վճարել է․ ԱԳ փոխնախարարը հաստատում է

Այսօր լրագրողները ԱԺ-ում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանին խնդրել են մեկնաբանել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, ով հարցազրույցում նշել էր,…
Դիտել

Հռոմի ստատուտի վավերացումը առնչություն չունի ՌԴ-ի հետ հարաբերությունների տեսանկյունից. Աղաջանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, թե Հռոմի կանոնադրության վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share