Ադրբեջանը կրկին փորձում է ագրեսիվ վարքագիծ է դրսևորել՝ նպատակ ունենալով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ․ Խանդանյան

Ադրբեջանը չի փոխում իր վարքագիծը և հայ-ադրբեջանական բանակցություններից առաջ և հետո կրկին փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ նպատակ ունենալով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության հրահրմանը։

«Ինչ վերաբերվում է Երասխի հատվածում տեղի ունեցած միջադեպին և ընդհանրապես վերջին շրջանի փոխհրաձգության ակտիվացմանը, մտահոգիչ է, հատկապես, որ դրանք ընթանում են ակտիվացած բանակցային գործընթացին զուգահեռ։ Կրկին տեսնում ենք Ադրբեջանի վարքագիծը, որ բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել՝ փորձելով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հատկանշական է համարում այն, որ Ադրբեջանի զինված ուժերը Երասխում քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորել։

«Այն գործարանի շինարարության ուղղությամբ էր հրաձգություն եղել, որտեղ ամերիկյան ներդրումներ կան և որը չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի Հանրապետության համար։ Կարծում եմ, Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը արտահայտում էր այս մտահոգությունները։ Սա չի փոխում մեր դիրքորոշումները, բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին և գիտեմ, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը ևս արձանագրում է սրանք և անդամ երկրներին պարբերաբար հաղորդում է դիտարկումների մասին։ Ենթադրում եմ, որ երեկվա միջադեպի վերաբերյալ ևս եղել է նրանց կողմից դիտարկում»,- եզրափակեց Խանդանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երասխի կրակոցների կապակցությամբ քրեական վարույթ է հարուցվել

Հաջորդը

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է Երասխում վիրավորում ստացած հնդիկների անունները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում հանդիսավորությամբ նշվեց Վրաստանի անկախության օրը

Վրաստանի անկախության օրվա առթիվ Հայաստանում Վրաստանի դեսպանության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հյուրընկալվել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն…
Դիտել

Մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով` ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա․ ԱԳՆ 

Հունվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի…
Դիտել

Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Ալիևին, որպեսզի կոչ անեմ վերջ տալ բռնությանը. Ֆիլիպ Ռիքեր

ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից…
Դիտել

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ՝ և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ բարբարոսությունը, և հայ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share