Բաքուն ՀՀ-ին առաջարկել է սահմանին հսկիչ անցակետ տեղադրել

Հանդիպումը կառուցողական էր, եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի և սկզբունքների վրա, իսկ Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթն այդտեղ անընդունելի է»,- հայտարարել է Ալիև։ ։ 

Նա նշել է, որ երեք օր առաջ ստացել են Հայաստանի պատասխանն իրենց առաջարկներին. «Հայաստանի դիրքորոշման մեջ, առաջին հայացքից, առաջընթաց կա, բայց սա բավարար չենք համարում»։

Ալիևը նաև տեղեկացրել է, որ առաջարկել են Հայաստանին հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետ տեղադրել։

«Եթե խոսում ենք դելիմիտացիայի մասին, իսկ հսկիչ անցակետերը պիտի տեղադրվեն «Զանգեզուրի» միջանցքի երկու կողմերում, ապա նաև Լաչինի ու Հայաստանի միջև»,- նշել է Ալիևը։

Հշեցնենք, որ այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության
։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արվեստագետ մարդու անկեղծ խոստովանանքը՝ Արմեն Թորոսի (տեսանյութ)

Հաջորդը

ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի անցակետ

Առնչվող նյութեր
Դիտել

Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Տեր-Պետրոսյանին

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտահերթ ընտրություններին միասին գնալու առաջարկությանը։…
Դիտել

ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Արմեն Գրիգորյան

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին ասել…
Դիտել

Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում ԼՂ-ում 2 երեխայի մահվան համար. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայի, այդ թվում` 30 000 երեխաների` նրանց կտրելով ամբողջ աշխարհից, արգելափակելով…
Դիտել

Հայաստանը ստանում է նոր աշխարհաքաղաքական միավորի արժեք․ Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը մեկնաբանել է վերջին օրերին Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները եւ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share