ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի անցակետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 18-ին դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։ Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Համազեկուցողները հանդիպեցին Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։ «Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», – նրանց ասաց Կիմմո Կիլյունենը։

ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքուն ՀՀ-ին առաջարկել է սահմանին հսկիչ անցակետ տեղադրել

Հաջորդը

Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազը» գլորվել է ձորը. կան զոհեր

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները. Արցախի պետնախարար

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները և ստացել ենք այն,…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործ ունենք ռուս-ադրբեջանական հերթական դավադրության հետ․Հարություն Մկրտչյան

Խորհրդարանական ընդդիմությանը պետք է լուսանցքում թողնել․ Քաղաքագետ Հարություն Մկրտչյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
Դիտել

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել

Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել մի խումբ ցուցարարների կողմից, որոնք վանկարկել են հակաամերիկյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share