Գյումրիի 54-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացիներին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքում 54-ամյա բնակչի սպանության դեպք:

2023թ. մայիսի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող շենքի մոտ դիակ է հայտնաբերվել։

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի հարևանությամբ գտնվող ջրափոսի մեջ հայտնաբերել է 54-ամյա տղամարդու դին՝ բերանքսիվայր ընկած վիճակում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված դիակի զննությամբ՝ դիակի տարբեր մասերի վրա հայտնաբերվել են վնասվածքներ և քերծվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձը մահացել է ոչ թե ջրափոսն ընկնելու, այլ սպանության հետևանքով։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցանքը կատարած անձանց ինքնությունը, ովքեր նույն քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1978 և 1977թթ.: Վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ. մայիսի 4-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, 54-ամյա տղամարդը այցելել է 45-ամյա համաքաղաքացու՝ Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցում գտնվող տուն, որտեղ վերջինիս և Գյումրու ևս մեկ՝ 46-ամյա բնակչի հետ ալկոհոլ են օգտագործել: Վերջիններիս միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 45-ամյա տղամարդը մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է 54-ամյա տղամարդու դեմքին, որին միջամտել է 46-ամյա տղամարդը՝ թույլ չտալով շարունակել գործողությունները։ Քիչ անց վիճաբանությունը նորից շարունակվել է, որի ընթացքում 45-ամյա տղամարդը ևս մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է 54-ամյա տղամարդու դեմքին, գցել հատակին, ապա մարմնի տարբեր հատվածներին ոտքով բազմաթիվ հարվածներ հասցնելով, ապօրինաբար զրկել է նրան կյանքից:

Դրանից հետո 45 և 46-ամյա տղամարդիկ, 54-ամյա տղամարդուն թողնելով հիշյալ տանը, դուռը փակելով՝ հեռացել են։ Վերադառնալուց հետո՝ մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, նրանք դին տեղափոխել և նետել են Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող շենքի հարևանությամբ գտնվող ջրափոսի մեջ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրու 45-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ 46-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը): Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սաուդյան Արաբիան վերաբացում է դեսպանատունը Սիրիայում

Հաջորդը

Նոր հիմնված անասնաֆերմայում բուծվում են Հոլշտեյն ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիներ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալված անձինք պատասխան կտան օրենքի առաջ․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը 2020 թ. նոյեմբերի 10-ին Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո բոլոր ռազմագերիներին փոխանցել է Հայաստանին, իսկ ռազմական գործողությունների ավարտից…
Դիտել

«Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 01.45-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Բաբաջանյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և, «ԳԱԶել»…
Դիտել

Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն

Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և…
Դիտել

ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 17-ին, ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share