Էլեկտրամոբիլների ներմուծումը ևս մեկ տարով կազատվի ԱԱՀ-ից ու մաքսատուրքից

Էլեկտրամոբիլների ներմուծումն ու օտարումը ևս մեկ տարով կազատվի ԱԱՀ-ից ու մաքսատուրքից. ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկել է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը տեղեկացրել է, որ այժմ էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատված են մինչև 2024թ. հունվարի 1-ը. «Նախագծով նախատեսվում է արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025թ. հունվարի 1-ը»։

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ԵԱՏՄ որոշմամբ Հայաստանին հատկացվել է էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտա՝ 2022թ. համար 7 հազար, 2023թ. համար՝ 8 հազար հատի չափով. «2022թ. ներմուծվել է 2681 մեքենա, ինչը 2021թ. համեմատ աճել է մոտ 42,3%–ով, իսկ 2023թ. հունվար-նոյեմբերին ներմուծումը քվոտայի շրջանակներում կազմել է 4496 միավոր»։

Փոխնախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում քննարկվում է էլեկտրամոբիլների ներմուծումը ևս 2 տարով մաքսատուրքի վճարումից զերծ պահելու հարցը, և Հայաստանին տարեկան 8 հազար մեքենայի ներմուծման սակագնային արտոնություն տրվի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը

Հաջորդը

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սոցիալական երաշխիքներից օգտվելու հնարավորություն կունենան

Առնչվող նյութեր
Դիտել

Վիրահատության է ենթարկվել Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Այսօր աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Պարգև Սրբազանի էջում: «Խնդրում…
Դիտել

Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել 2023թ հունիսի 7-ին Արագածավանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։…
Դիտել

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գյումրի

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share