ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ զինվորականներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերըն ԱՄՆ-ից) կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանի կողմից մայիսի 27-ին գերևարված հայ զինծառայողներին: Այս մասին ասվում է ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ։

«Համանախագահները Ժնևում մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին:

Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման տեղեկությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու պահվող այլ անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը:

Չէ չէՀամանախագահները խստորեն հորդորում են կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, և կոչ են անում կողմերին ամբողջությամբ կյանքի կոչել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած հանձնառությունները։

Համանախագահները մտահոգություն են հայտնում նաև հայ-ադրբեջանական՝ դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված վերջին մի քանի միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ սահմանային վեճերը լուծելու հարցում: Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնարկել հրատապ քայլեր, այդ թվում և վերատեղակայել զինված ուժերը՝ իրադրության լարվածությունը թուլացնելու և բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի դյուրացմանը։

Համանախագահները, նկատի ունենալով իրենց ԵԱՀԿ մանդատի պայմանները և տարածաշրջանի ժողովուրդների ձգտումը դեպի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագա, կրկին կոչ են անում կողմերին հնարավոր ամենավաղ ժամկետներում վերադառնալ համանախագահների հովանու ներքո գործելու ձևաչափին»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրատապ ենք համարում աշխարհազորի հետ ձեւավորել պահեստազորի ակտիվ ռեզերվ․ «Վերելք» կուսակցություն

Հաջորդը

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կզինվեն

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար…
Դիտել

Ժիրայր Շաղոյանը տեղափոխվում է Սոֆիայի ԲԿՄԱ ակումբ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը տեղափոխվում է բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիա» ակումբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստն այնտեղ հանդես կգա մեկ մրցաշրջան`…
Դիտել

Ալեն Սիմոնյանը Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով պաշտոնական այց կկատարի Մոսկվա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից Մոսկվա պաշտոնական այց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share