ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ․ Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման որոշմանը։

Նրա խոսքով, իշխանությունների քայլերը ՀՀ պետական շահերից են բխում. 

«ՀՀ իշխանությունները ելնում են ՀՀ պետական շահերից, ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է՝ իրականացնելու բացարձակապես դիտորդական առաքելություն, ֆիքսելու այն իրավիճակը, որ կա ՀՀ սահմաններին, խնդրում եմ այստեղ աշխարհաքաղաքական զարգացումներ չտեսնել»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը։

Նա նաև վստահեցրել է, որ Հայաստանն իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացել է պայմանավորվել ԵՄ գործընկերների հետ, որ առաքելությունը երկարացվի, սա բխում է բացառապես ՀՀ շահերից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք․Օհանյան

Հաջորդը

Անվավեր են ճանաչվել ապօրինի ձեռք բերված վարորդական վկայականները

Առնչվող նյութեր
Դիտել

Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է բանակցային գործընթացի մանրամասները

Մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում  հատուկ…
Դիտել

ԵՄ դեսպանները համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն

Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն…
Դիտել

Ադրբեջանը Հայաստանին առաջարկներ է ուղարկել. Ջեյհուն Բայրամով

Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն այն էր, որ ստեղծվելու է սահմանի սահմանազատման հանձնաժողով, որի առաջին…
Դիտել

Եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումներն ապաշրջափակման հարցում. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share