Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված ծառայողական քննություն է կատարվում

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարայանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ քաշքշել ու բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, որպեսզի «Եռաբլուր» այցելեր Նիկոլ Փաշինյանը։

Երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե «զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտը յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով»։

«Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով», – նշել էին ոստիկանությունից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը հաստատել է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին տրամադրվող աջակցության չափը

Հաջորդը

Գավառի ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն
այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի…
Դիտել

Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 14.1%

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14.1%:…
Դիտել

Նշանավորելով Յուրի Երզնկյանի 100-ամյակը. տեղի է ունեցել նամականիշի մարում

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակում նշանավորվել է նաև հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share