Եվրախորհրդարանը Ադրբեջանին կրկին մեղադրել է Հայաստանի տարածքն օկուպացնելու համար

«2020 թվականի պատերազմից հետո կնքված զինադադարը չի հարգվում, ավելին, զինադադարը բազմիցս խախտվել է, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը երկրի արևելքում և հարավ-արևելքում», – այս մասին ասված է Եվրախորհրդարանի՝ ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ զեկույցում։ 

Փաստաթղթում նշվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020-ին և 2021-ի սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների հանդեպ ոտնձգությունները և արտադատական ​​սպանությունները։ 

«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ հիմնվելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի հավաքականի նորեկը «Բավարիայի» երկրորդ թիմից է

Հաջորդը

Արցախի ԱԺ նախագահը կարևոր է որակել ՀՀ վարչապետի շեշտադրումները

Առնչվող նյութեր
Դիտել

Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհին կանգնեցրել են 56-ամյա կապանցու վարած «Զիլը»:…
Դիտել

ՔՊ-ն 54.13 տոկոսով առաջատար է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 1983 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 54.13 տոկոսով առաջատար է: «Հայաստան»…
Դիտել

Ֆրանսիան Ուկրաինային տանկեր, զրահատեխնիկա և ՀՕՊ համակարգեր կտրամադրի

Առաջիկա շաբաթների ընթացքում Ֆրանսիան կհամալրի Ուկրաինայի զինված ուժերի մի քանի գումարտակներ տասնյակի հասնող զրահատեխնիկայով և թեթև տանկերով, այդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share