Ինչու է ալեկոծվել շարասյունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 44 օրյա պատերազմի պարտության հիմնական պատճառներից մեկը եղել է 5-րդ շարասյունը։

Վարչապետի այս հայտարարությունը, չգիտես ինչու, խիստ ալեկոծել է ընդդիմության շարքերը։ Գուցե նաև այն պատճառով, որ ինչպես պատերազմի օրերին, այդպես էլ դրանից հետո, հենց ընդդիմության շարքերից էին հնչում ռազմաճակատում չկռվելու և երկրում իշխանափոխություն անելու կոչերը։
Հենց ընդդիմության հետ փոխկապակցված մարդիկ էին պատերազմի օրերին հայտարարում թե իբր ամեն ինչ որոշված է, հողերը ծախված են և պետք է ոչ թե կռվել, այլ իշխանություններին հեռացնել։

Պատերազմից անմիջապես հետո ընդդիմությունը տևական ժամանակ փորձում էր ապակայունացնել երկրի ներքաղաքական կյանքը՝ ամիսներ շարունակվող ցույցեր, փողոցների շրջափակում, անկարգություններ, մարդկանց ահաբեկումներ։

Այս ամբողջը կազմակերպվել և իրականացվում էր ընդդիմության հայտնի շրջանակների կողմից։ Իսկ ովքե՞ր են այդ շրջանակներում պատսպարված մարդիկ։

Հիմնականում նրանք, ովքեր 2018 թվականի հեղափոխությունից հետո կորցնելով իշխանությունը հայտնվեցին նաև ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ։ Այդ շրջանակների բավական ազդեցիկ մարդիկ այսօր անցնում են տարբեր քրեական գործերով և հատկանշական է, որ նրանց մեծ մասը փախել է երկրից ու ապաստանել Ռուսաստանում։

Այստեղից էլ թերևս տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը թաքցնում նրանց, մարդկանց, ովքեր ժամանակին ուղղակի պատասխանատվություն են կրել երկրի անվտանգության համար, սակայն կատարել են ոչ թե իրենց պարտավորությունները, այլ հակառակը՝ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանի և Արցախի անվտանգությունն ավելի խոցելի դառնա։

Իշխանության տարիներին այդ ուժերը նույնպես գործել են որպես 5-րդ շարասյուն՝ մի կողմից երկրի և ժողովրդի հաշվին կառուցում էին իրենց ֆինանսական կայսրությունը, մյուս կողմից երկրի կարևոր ենթակառուցվածքները, գործարանները, էներգետիկ համակարգերը՝ հանձնում օտարին, տվյալ դեպքում Ռուսաստանին։

Իշխանությունը կորցնելուց հետո էլ այս մարդիկ հետևողականորեն հավատարիմ են մնում 5-րդ շարասյան գործելաոճին՝ շարունակում են ծառայել Ռուսաստանին։ Կրեմլի հրահանգով ամեն ինչ անում են երկրում անկայունություն և քաոս ստեղծելու համար։

Ռուսաստանը գուցե չբացահայտի և չհանձնի իր հովանու տակ գործող շարասյան գործակալներին, սակայն նրանց՝ հայ հանրությունն արդեն վաղուց բացահայտել է։ Թերևս հենց դրանով է պայմանավորված, որ 5-րդ շարասյան մասին խոսակցություններն ամենաշատը անհանգստացնում են նրանց, ովքեր այսպես ասած «փրկչի» դիմակով են։

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը

Հաջորդը

Ալեն Սիմոնյանը կոտրել է ձեռքը

Առնչվող նյութեր
Դիտել

Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր. Թագուհի Թովմասյան

Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության…
Դիտել

Մեկնարկել են Չավուշօղլուի և Լավրովի բանակցությունները

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները։  ՌԴ ԱԳՆ…
Դիտել

Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության համար կարևոր հնարավորություն է ստեղծվել

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակից Սանտյագո Կաֆերոյի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share