Ինչպիսին է լինլելու Առողջության համապարփակ ապահովագրությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Առողջության համապարփակ ապահովագրության մասին։ Նախարարը նշել է, որ համակարգի ներդրումը պետք է սահուն լինի և ամենակարևորը` գործի հանրային շահին համապատասխան:

Նախարարւ նշել է, որ առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային` աստիճանական տարբերակով:

2023 թվականին կիրականացվեն ակտուարական հաշվարկներ: Կձավորվի փաթեթի հստակ արժեք:

Փաթեթը լինելու է ընդգրկուն (սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, ընդհանուր նորագոյացություններ, դիաբետ, դեղապահովում և այլն):

Քիմիաթերապևտիկ դեղերը և քրոնիկ հիվանդների դեղերը, որոնք ևս ֆինանսապես բավական ծանր են մեր քաղաքացիների համար, ընդգրկվելու և հասանելի են լինելու առողջապահական այս փաթեթի շրջանակներում:

2024 թվականից պետական պատվերների շահառուների համար կսկսվի գործել ապահովագրական համակարգ։ Ըստ նախարարի կունենանք միասնական, մեկ ապահովագրական փաթեթ պետության կողմից ապահովագրված շահառուների համար:

2025 թվականից պետության կողմից կապահովագրվեն կենսաթոշակառուները:

Կգործի նաև կամավոր ապահովագրական համակարգ, որը բաց կլինի բոլոր քաղաքացիների համար:

2026 թվականին կամփոփվի բոլոր կամավոր ապահովագրվողների խումբը և 2027 թվականից արդեն կգործի համապարփակ պարտադիր ապահովագրությունը բոլորի համար:

Անահիտ Ավանեսյանի խոսքով չի լինելու եկամուտից կախված վճարային համակարգ, այսինքն` փաթեթի արժեքը լինելու է բոլորի համար նույնական, բայց պետության կողմից կատարվող սուբսիդավորման տոկոսները տարբեր են լինելու:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանն այս դժվարին օրերին մեզ բարեկամական ձեռք է մեկնել․Չավուշօղլու

Հաջորդը

Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ կաղմերը…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի և դստեր Արփի Փաշինյանի հետ, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում…
Դիտել

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում…
Դիտել

Դպրոցներում ռազմահայրենասիրական դասընթացի դադարեցման մասին որևէ խոսք չկա․ ԿԳՄՍ նախարար

Հունվարի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share