Խաղաղապահներն ականազերծել են Կարմիր Շուկայի մոտ 5 հա գյուղատնտեսական տարածք


Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են ականազերծման աշխատանքները:

Սակրավորները պայթյունավտանգ առարկաների որոնում են իրականացրել Կարմիր Շուկա քաղաքային բնակավայրի մատույցներում:

Գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք նախկինում մշակվում էին տեղի բնակիչների կողմից, զինված ընդհարման ընթացքում ենթարկվել են հրետանային կրակի:
Ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացրել են շուրջ հինգ հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի ամբողջական մաքրում: 

Կատարված աշխատանքի շնորհիվ տեղի ֆերմերները կարող են վերադառնալ հող մշակելուն և հոգալ թթենու տնկարկը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները հայտնաբերել և վնասազերծել են չպայթած զինամթերքից 2012 հա տարածք:

Բացի այդ՝ նախօրեին ռուս խաղաղապահները կազմակերպել են ավելի քան 50 ուխտավորի այց դեպի Ամարաս և Դադիվանք վանքեր, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրապետության նախագահը ու Մարդու իրավունքների պաշտպանը այցելել են Շուռնուխ գյուղ

Հաջորդը

ԱՀԿ. COVID-19 համավարակն առաջիկա ամիսներին վերահսկողության տակ կվերցվի

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահը Մարտակերտում հանդիպել է համայնքների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և…
Դիտել

Պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Փաշինյան 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը՝ ընդգծելով, որ ճգնաժամը չի հանգուցալուծվել։ Նա հիշեցրել…
Դիտել

Հայաստանը կանգնած է Ձեր եւ բարեկամ Ֆրանսիայի կողքին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.…
Դիտել

Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին

Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի ղեկավար Վաղինակ Սարգսյանը Թեհրանում այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share