Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը․ Օհանյան

ՀՀ  ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, հավանական է համարում ցանկացած պահի բախումների սկսումը, այսինքն՝ ադրբեջանական կողմից ագրեսիան:

Օհանյանն այս մասին խոսել է խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ հարցին:

«Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ գործողությունները, նաև Ադրբեջանի կողմից իրականացվող կոնկրետ նախապատրաստական գործողությունները, Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ տիրող իրավիճակը խոսում են նրա մասին, որ այսօր բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք գտնվում: Եվ պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում պետք է լինի: Սա ասում եմ ոչ թե մեր ժողովրդին վախեցնելու, այլ նաև պատրաստակամության համար, որ ի վերջո պետք է համախմբվել ու գնալ սեփական հողը պաշտպանելու»,-ասաց Օհանյանը:

Հարցերին, թե որ ուղղությամբ կան կուտակումներ, ինչպիսի նպատակադրում ունի ադրբեջանական ԶՈՒ-ն, Օհանյանը նշեց, որ դրանց կարող է գնահատական տալ միայն մարդը, որը լուրջ հետախուզական տվյալներ ունի հակառակորդի վերաբերյալ, իսկ դա իշխանությունն է:

«Տիրող  աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, խոսում է նրա մասին, որ ցանկացած ժամանակ բախում կարող է լինել»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս իրավիճակում հավանական համարո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Օհանյանը պատասխանեց, որ ցանկացած միջպետական պայմանագիր պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից՝ հատկապես խորհրդարանական կառավարման երկրում:

«Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը: Խաղաղության գնում են այն պայմաններում,  երբ հակամարտող պետությունները պայմանավորվել են միմյանց հետ դառնալ հարևան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ ապրելու: Արդյոք այս իրավիճակում Ադրբեջանի գործողոթյունները խոսո՞ւմ են նրա մասին, որ նրանք կարող են խաղաղ համակեցությամբ ապրել Հայաստանի Հանրապետության հետ»,-հարցրեց Օհանյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի կողմից հնչող պարտադրանքների, ճնշումների, պատերազմով վախեցնելու գործողությունների մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարժական հավաքների ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ

Հաջորդը

Գործընթացը նման է փակուղայինի, դա մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վրաստանի պետնախարարը ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հանդիպել է Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար…
Դիտել

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիմումներ չեն եղել. ՀԱՊԿ շտաբի պետ

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիմումներ չեն ստացվել։ Այս առնչությամբ ոչ մի փաստաթուղթ չի ստացվել․…
Դիտել

Ուզում ենք, որ հրապարակային հաստատվի 29.800 կմ² ՀՀ-ն և 86.600 կմ² Ադրբեջանի տարածքը․ Արմեն Գրիգորյան

Այսօր նոյեմբերի 10-ին Բրյուսելում կայացել է  «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովը: « Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ…
Դիտել

Սոցցանցերում հայհոյանքներ գրող պաշտոնյաները պետք է պետական համակարգի հետ ընդհանրապես կապ չունենան․Արման Թաթոյան (տեսանյութ)

Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը եւ գործունեության տարեկան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share