Կառավարությունը փոփոխություն է կատարել արցախցիներին հյուրընկալողներին աջակցելու ծրագրում

Կառավարության որոշմամբ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա ծրագիրը դարձավ 6 ամսյա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ ծրագիրը գործում է դեկտեմբերից և նշեց, որ յուրաքանչյուր չափահաս բնակչի հաշվով նրանք ստանում են 45 հազարական դրամի չափով աջակցություն:

«Ամսական կտրվածքով աջակցություն է ստանում մոտավորապես 3 հազար հյուրընկալներ, որոնք հյուրընկալում են 7 հազարից ավելի չափահաս քաղաքացիների: Այս ծրագրում ընդգրկված արցախցիների ընդհանուր թիվը 15 հազար է: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ժամանակավորապես գտնվում են Հայաստանում: Բացի այս ծրագրից, արցախցիների մի մասը ժամանակավոր բնակություն է հաստատել հյուրանոցներում: Այդ մասով նույնպես ունենք ծրագիր, փոխհատուցում ենք հյուրանոցների ծախսերը: Մի մասն էլ պետական հաստատություններում են բնակվում, որոնց ծախսերը նորից պետությունն է հոգում»,-ասաց նախարարը։ Ըստ նրա այսօր Հայաստանում բնակվում է 25-30 հազար արցախցի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատերազմից հետո հայկական պետականության ճգնաժամը ոչ թե առաջացել է, այլ պարզապես բացահայտվել է ամբողջապես․ Հակոբ Բադալյան

Հաջորդը

Հայաստանին է փոխանցվել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) քառամսյա նախագահությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կայցելի Հարավային Կովկաս

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝…
Դիտել

Դպրոցներում ռազմահայրենասիրական դասընթացի դադարեցման մասին որևէ խոսք չկա․ ԿԳՄՍ նախարար

Հունվարի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share