Կստեղծվի քրեական ոստիկանություն

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծին:

Նախատեսվում է մարզային մակարդակով, ինչպես նաև Երևանում ունենալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:

Ըստ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի՝ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային ոստիկանությունները լուծարվելու են. «Տարածքային ստորաբաժանումների ձևավորման համար նախագծով առաջարկվում է ունենալ բաց մրցույթ, ինչի փորձն ունենք պարեկային ծառայությունում»,- ասաց նա՝ հավելելով, որ նաև պաշտոնների անվանումները կփոխվեն, և, օրինակ, օպերլիազորից անցում կկատարեն քրեական ոստիկանի պաշտոնին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Սալիվան

Հաջորդը

ԼՂ կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել. Արցախի նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման աշխատանքները կշարունակվեն 2023 թվականին

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները…
Դիտել

«Հայերի արյունն ենք թափել»․ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը հեռախոսով դիմել էր իր հետևորդներին

Ադրբեջանական բանակի երկրորդ զինծառայող Հուսեյն Ախլիման օղլու Ախունդովը, որին 3 օրվա որոնումներից հետո այսօր հայտնաբերել էին Սյունքի մարզի…
Դիտել

Այս իշխանությունը գործիքներ օգտագործելուց սահման չի ճանաչում․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Մի քանի ամիս շարունակ ՀՀ քաղաքացիները զրկված են եղել իրենց իրավունքների թիվ մեկ պաշտպանից, մինչև հիմա ՔՊ-ն չի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share