«Հայերի արյունն ենք թափել»․ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը հեռախոսով դիմել էր իր հետևորդներին

Ադրբեջանական բանակի երկրորդ զինծառայող Հուսեյն Ախլիման օղլու Ախունդովը, որին 3 օրվա որոնումներից հետո այսօր հայտնաբերել էին Սյունքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա, պարզվում է, ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակում է կազմակերպած եղել։ Համացանցում տարածված տեսանյութում նա դիմում է իր հետևորդներին՝ ասելով․

«Հայերի արյուն ենք թափել։ Հիմա էլ ողջ ենք, չենք զոհվել։ Եթե զոհվենք էլ, թող մեր արածը գնահատվի։ Մենք հայրենիքի դավաճաններ չենք»։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Ըստ նրա՝ իր հետ եղել էր ևս մեկ զինծառայող։ Նրա որոնողական աշխատանքները շարունակվում էին արդեն 3 օր: Իսկ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր , որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ադրբեջանական բանակի զինծառայողներ են անհետացել։ Ըստ հաղորդագրության՝ բանակի երկու զինծառայողներ մոլորվել են ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով Շահբուզի շրջանի ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը․ Արարատ Միրզոյան

Հաջորդը

ՀՀ-ն պատրաստ է ապահովել ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ կատարեցին հանդիպելով Թբիլիսիում. Բլինքեն

Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի…
Դիտել

«Օրենքով գողի» կարգավիճակը պահպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Օձուն գյուղում 2021թ. փետրվարի 20-ին կատարված Աշ. Ջանինյանի սպանության դեպքի…
Դիտել

Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. արդեն հաստատվել է 220 հայտ

Հանրապետությունում 2022 թվականից իրականացվող սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 220 հայտ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share