ՀՀ-ն պատրաստ է ապահովել ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ պատրաստ են ապահովել ինչպես մյուս, այնպես էլ ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը․ «Մենք հայտը ներկայացնելուց ասել ենք, որ բոլոր երկրների մարզիկներին ընդունելու ենք և ապահովենք նրանց անվտանգությունը։ Այս ընթացքում մենք կոնկրետ գրագրություն ենք ունեցել, Ադրբեջանի թիմի հետ կապված հարցեր ենք քննարկել եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ։

Լրացուցիչ անվտանգության գործիքներ էլ են խնդրել, մենք դա էլ ենք ապահովել»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցները։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը հայտարարել էր, որ Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն անվտանգության լրացուցիչ երաշխիքների դեպքում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Հայերի արյունն ենք թափել»․ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը հեռախոսով դիմել էր իր հետևորդներին

Հաջորդը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակության կազմում 12 հոգի են

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում տեղի է ունեցել ֆուտզալի ՉԼ մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը

Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել մրցաշարի…
Դիտել

Հայ ուսանող մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Հայաստանի ֆիզիկական…
Դիտել

Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպման ժամանակ հաստատել են, որ հարկավոր է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share