Հայ ուսանող մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզական պատվիրակության կազմում փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան Ասլիկյանը:

51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել է ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ է տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։ Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ են տարել նաև մինչև եզրափակիչը: Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, դարձել է բրոնզե մեդալակիր:

Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում բրոնզե մեդալի է արժանացել նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 200 մ բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 24․43 արդյունք և սահմանելով ՀՀ նոր ռեկորդ: Վարսենիկ Մանուչարյանը նաև դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։

Նշենք՝ ՀՖԿՍՊԻ ուսանող-մարզիկներն ուժերը չափում են 7 մարզաձևում՝ բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ ժողովուրդը արդեն գրեթե երեք տասնամյակ կռվում է, թե ով է հաղթել ղարաբաղյան առաջին պատերազմը․ Հակոբ Բադալյան

Հաջորդը

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ…
Դիտել

Զելենսկին Չինաստանի նախագահին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել երկրում հյուրընկալել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։  «Մենք պատրաստ ենք նրան տեսնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share