Հայ ժողովուրդը արդեն գրեթե երեք տասնամյակ կռվում է, թե ով է հաղթել ղարաբաղյան առաջին պատերազմը․ Հակոբ Բադալյան

Հայ ժողովուրդը արդեն գրեթե երեք տասնամյակ կռվում է, թե ով է հաղթել ղարաբաղյան առաջին պատերազմը: Մեկն ասում է հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, մյուսն ասում է՝ հաղթել է Ռոբերտ Քոչարյանը, երրորդը ասում է, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, չորորդի համար հաղթողը Սամվել Բաբայանն է, հինգերորդը ունի հաղթողի իր անունը: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի անդրադարձը։

«Ով փող է ունեցել եւ բազում բարդույթներ, մեկ կամ մի քանի գիրք ու գրքույկ է պատվիրել, որտեղ սեփական անձը պատկերել է տվել գերմարդու նկարագրով: Կամ այսպես ասած վավերագրական ֆիլմեր են պատվիրել:

Այդ առնչությամբ ի դեպ մի բան հիշեմ, ձեր թույլտվությամբ առանց անուններ նշելու: Արցախյան շարժման հայտնի գործիչներից մեկին մի՝ այդ շրջանում ոչ անհայտ լրագրող ասում է, թե մտադիր է գիրք գրել ղարաբաղյան շարժման ու պատերազմի պատմության մասին: Շարժման հայտնի գործիչը հարցնում է, թե ի՞նչ է գրելու այդ գրքում: «Դե ինչպես թե ինչ, իհարկե ճշմարտությունը», հնչում է պատասխանը: Դրան ի պատասխան հնչած խոսքն օրիգինալում իհարկե մի քիչ ավելի «ոչեթերային» է, դրա համար ներկայացնեմ մեղմացված՝ «Գլուխ մի արդուկի հա, դու չես կարող ճշմարտությունը գրել», ասում է գործիչը: «Ինչու՞ ես այդպես ասում», մի քիչ նեղացած հարցնում է լրագրողը: «Դե որովհետեւ դու ճշմարտությունն ախր չգիտես», հնչում է պատասխանը:

Երեք տասնամյակ շարունակվում է, ներեցեք արտահայտությանս՝ մանկապատանեական կռիվը: Ինչու՞ մանկապատանեական, որովհետեւ ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակ ասվածը եղել է տասնյակ անձանց քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական գործունեության, եւ առնվազն տասնյակ քաղաքական էական գործոնների, այդ թվում աշխարհաքաղաքական գործոնների արդյունք:

Եվ, որքան՝ մեղմ ասած անհեթեթ է օրինակ այն, թե հաղթանակները ձեռք էին բերվում առանց Հայաստանի նախագահի իմացության, նույնքան անհեթեթ է հաղթանակը վերագրել միայն նախագահին: Չի լինում միայն նախագահով, միայն «սպարապետով», միայն սրանով կամ նրանով հաղթանակ, հաղթանակն էլ, պարտությունն էլ համալիր է, որտեղ ամեն բաղադրիչ ունի իր էական դերը, բնականաբար՝ վերից վար, այսինքն պետության ղեկավարից մինչեւ առաձին բանակային միավորումների հրամանատարներ:

Պարտության համար էլ պատասխանատուների շրջանակը սկսում է ամենավերից, եւ նոր միայն իջնում վար:

Իսկ այդ «մանկապատանեական կռիվը», թե ով է եղել հաղթողը, ընդամենը եղել է մեր հասարակական-պետական օրգանիզմի քաղաքական պարապության եւ դատարկության դրսեւորումը, ու շարունակում է լինել այդպիսին:

Իհարկե կարելի է խոսել այն մասին, թե դա սկսել է այս մեկը, հետո նրան պատասխանել են եւ այլն: Բայց, եթե որեւէ մեկը բոլորին կարողացել է խոնարհել «ջրհորի գլխին» ու պահել այդպես առ այսօր, ուրեմն դա այդ բոլորի, ոչ թե մեկի խնդիրն է:

Թերեւս դրա համար էլ հաղթանակը սկսեց հոսել մեր ձեռքից, որովհետեւ այն այդպես էլ չէր ամրացել գլուխներում, այլ գլուխները պարզապես «արդուկվում» էին, ընդ որում առ այսօր, հիմա արդեն նաեւ պարտությանն առնչվող թեմաներով»,- գրել է Հակոբ Բադալյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություն դեռ չկա. Հաջիզադե

Հաջորդը

Հայ ուսանող մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը. ԱԳՆ

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման մասին հրապարակային հայտարարությունից…
Դիտել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունն այսօր կժամանի Հայաստան։ Զասը Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-25-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը…
Դիտել

Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Շոյգուի հետ հեռախոսազրույցը

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Լլոյդ Օսթինի միջև,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share