Երևանում տեղի է ունեցել ֆուտզալի ՉԼ մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը

Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) տղամարդկանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Լանս Քելլին, ՀՖՖ գործկոմի անդամներ, ՈՒԵՖԱ-ի այլ ներկայացուցիչներ։

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են կիսաեզրափակչի հետևյալ զույգերը՝

«Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա»
«Բարսելոնա» – «Սպորտինգ»

💬ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ նմանօրինակ հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ փուլը հյուրընկալելը ևս մեկ անգամ հանրահռչակում է մեր երկիրը․ «Սա մեծամասշտաբ մարզական միջոցառում է։ Նմանօրինակ հեղինակավոր մրցաշարի եզրափակիչն ընդունելը պատիվ է ցանկացած երկրի, այդ թվում՝ մեզ համար։ Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ջանք չեն խնայում՝ մեր երկրում մարզաձևի զարգացման համար, իսկ Հայաստանի հավաքականը շատ հաջող է հանդես գալիս և տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների վարկանիշային ցանկում։ Ֆուտզալը մեծ մասսայականություն վայելող մարզաձև է և ունի երկրպագուների մեծ բանակ։

Վստահ եմ՝ պատվով կհյուրընկալենք ու կանցկացնենք այս մրցաշարը։ Ակնկալում ենք մեծ թվով երկրպագուների ժամանում մեր երկիր, ինչը շատ ուրախալի է, քանի որ դա անմիջապես անդրադառնում է զբոսաշրջության վրա՝ ապահովելով մարդկանց մեծ հոսք մեր երկիր»։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդգծել է՝ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել եվրոպական ֆուտզալի ուժեղագույն ներկայացուցիչներին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի այս կարևորագույն փուլի շրջանակում․ «Կանենք առավելագույնը, որպեսզի այս մեծ իրադարձությունը հիշարժան դառնա։ Հայաստանի կառավարությունն ու Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիան ներդնում են բոլոր ջանքերը՝ մրցաշարը լավագույնս անցկացնելու համար։ Վստահ ենք՝ այդ ջանքերը տեսանելի կլինեն ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ֆուտզալի մեծ ընտանիքի համար։ Մասնակից բոլոր 4 թիմերին մաղթում եմ հաջողություն»։

ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Լանս Քելին փոխանցել է կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի շնորհակալական խոսքը՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամության համար․ «Լավ հիշողություններ են պահպանվել 2019 թվականին Երևանում անցկացված ՈՒԵՖԱ-ի Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնությունից։ Երևանյան հիշողությունները շատ ջերմ են։ Վստահ եմ՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը ևս լավագույնս կանցկացնեք։ Հույս ունեմ՝ հազարավոր երկրպագուներ մայիսին կժամանեն Երևան, և ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն իսկական տոնի կվերածվի»,- ասել է Լանս Քելին ու ընդգծել՝ Հայաստանում ֆուտզալի զարգացման մեծ հեռանկարներ և ներուժ կա։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ 279 մլն 954 հազար դրամ էր հատկացրել Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Այդ գումարով նախատեսվում է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան բարձրակարգ ցուցատախտակ, որից հետագայում կկարողանան օգտվել մեր բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները՝ միջազգային մրցաշար անցկացնելու ժամանակ։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նաև համապատասխան բարեկարգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հատկապես լուսային հատվածի և հանդերձարանների մասով:

Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան մայիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ժամը 18։00-ին կկայանա «Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա», իսկ ժամը 21։00-ին՝ «Բարսա» – «Սպորտինգ» հանդիպումը։ Երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի տոմսերի վաճառքը ՀՖՖ պաշտոնական կայքում կմեկնարկի մարտի 25-ից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դիտարկում ենք ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարը․ Արարատ Միրզոյան

Հաջորդը

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր. Վրաստանի ԱԳ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին: Վարչապետն ընդգծել է ԱՄՆ…
Դիտել

Արմեն Գրիգորյանը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրուցակիցները…
Դիտել

Տեսանյութ․ ԱԱԾ-ն բացահայտել է մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share