Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. արդեն հաստատվել է 220 հայտ

Հանրապետությունում 2022 թվականից իրականացվող սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 220 հայտ։ Նրանց թվում կան մարդիկ, որոնք պետական աջակցությամբ տրամադրվող ֆինանսական միջոցների առաջին, երկրորդ մասերը ստացել են և տուն կառուցելու գործընթացն ակտիվ փուլում է։ Ըստ ծրագրի՝ պետությունը բանկերի, ֆինանսական կառույցների միջոցով տրամադրում է մինչև 16 մլն դրամի վարկ՝ տուն կառուցելու համար։ Ամբողջ գումարը սուբսիդավորում է պետությունը։ Այսինքն՝ քաղաքացու վրա ոչ մի ֆինանսական բեռ չի դրվում։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ դիմելիության առումով առավել ակտիվ է Տավուշի մարզը, որին հաջորդում է Սյունիքը։

«Այս ընթացքում ծրագրում կատարվել են որոշակի լավարկումներ և դրանց արդյունքում հիմա քաղաքացիների շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում։ Ծրագրի նպատակն է Հայաստանի սահմանամերձ գյուղական բնակավայրերի զարգացումը, ժողովրդագրական, ցածր երկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը, գյուղական բնակավայրերի բնակֆոնդի թարմացումը»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։  

Այս պահին դեռ չկան ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից հայտեր, սակայն ակնկալվում է, որ առաջիկայում դիմելիություն կլինի նաև իրենց շրջանում։ Ծրագրի պայմանների համաձայն՝ շահառու դառնալու համար ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Քանի որ հիմա շատ արցախցիներ այդ գործընթացի մեջ են, սպասվում է, որ քաղաքացիություն ստանալուց հետո իրենք նույնպես կհետաքրքրվեն այս ծրագրով։ 

Ծրագրից կարող են օգտվել գրանցված ամուսնություն ունեցող անձինք, տարիքային սահմանափակում չկա, երեխաներ ունենալու կամ չունենալու հանգամանքը ևս հաշվի չի առնվում։ Նրանք պետք է ունենան հողատարածք սահմանամերձ բնակավայրերից մեկում, ունենան նախագիծ, շինթույլտվություն։ Այդ փաստաթղթերով պետք է մոտենան բանկ ու կատարեն սովորական վարկային գործարք։ Մինչև 16 մլն-ի դեպքում քաղաքացու վարկունակությունը չի գնահատվում, քանի որ ամբողջ գումարը պետությունն է ապահովում։ Պետությունը կարող է առաջարկել նաև տան տիպային նախագծերի ցանկ, որից կարող է քաղաքացին օգտվել։

Գործընկեր բանկերի ու ֆինանսական կառույցների թիվը ներկայում 5-ն է, որոնց ցանկն ընդլայնվելու միտում կա։ 2024 թվականի համար այս ծրագրով պետությունը նախատեսում է հատկացնել 1,2 մլրդ դրամ։   

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի փորձագետի հրապարակած տեսանյութը կեղծ է. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Հաջորդը

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը կորոշի՝ ինչպես և երբ կպատասխանի Իսրայելին. Քանանի

Իրանը, իրեն վերապահելով պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը, ինքը որոշում կկայացնի ագրեսորին արձագանքելու և պատժելու եղանակի վերաբերյալ․ այս մասին…
Դիտել

6 ամսվա ընթացքում Երեւանը նոր ավտոբուսներ կունենա

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուքում» ավտոբուսի նկար է հրապարակել եւ հետեւյալ գրառումն է արել. «Մեր նոր ավտոբուսներն այս…
Դիտել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, նախաձեռնել է անվանի հայերի հետ հանդիպումների շարք

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Վաշինգտոնի հայ համայնքի հետ գործակցությամբ, նախաձեռնել է անվանի հայերի հետ հանդիպումների շարք, որի նպատակն է…
Դիտել

Երիտասարդի կողմից իր և տատի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի կողմից իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share