Ադրբեջանցի փորձագետի հրապարակած տեսանյութը կեղծ է. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող Թելման Գասիմովի կողմից հրապարակված տեսանյութի ժամանակագրությունն ու բովանդակությունը:

«Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան: Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում»,-  ասված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից: Հայաստանի ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանն էլ հորդորում են զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ:

Նշենք, որ Թելման Գասիմովն օրեր առաջ տեսանյութ է տարածել և հայտարարել, թե իբր ինքը «վերադարձել» և բնակվում է Երևանի Կոմիտաս վարչական շրջանում գտնվող այն տանը, որտեղ «ծնվել ու ապրել է» երկար տարիներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին ԼՂ-ում էթնիկ զտումների համար

Հաջորդը

Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. արդեն հաստատվել է 220 հայտ

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԲԴԽ…
Դիտել

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միասնական ծրագիր իրականացնելու հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի հերթական նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share