Կրեմլը մեկնաբանել է Բաքվի հայտարարությունը

Ղարաբաղում «Իսկանդերներ» չեն կիրառվել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում «Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել, Կրեմլը տեղեկություններ չունի, թե որտեղից կարող է հայտնվել այդ համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, հայտնաբերել է Ադրբեջանի ԶՈՒ-ն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա նոր տեղեկատվություն է, ինձ հայտնի չէ՝ արդյո՞ք զեկուցվել է զինվորականների միջոցով նախագահ Վլադիմիր Պուտինին, արդյո՞ք մեր զինվորականներն այս մասին մանրամասն տեղեկություններ ունեն», – ասել է նա լրագրողներին:

Այդպես է Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել Ադրբեջանի ականազերծման գործակալության հայտարարությունը 2021 թ. մարտի 15-ին Շուշիում՝ տարածքի մաքրման աշխատանքների ժամանակ, «Իսկանդերի» երկու հրթիռների բեկորների հայտնաբերման մասին:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «Իսկանդերը» օգտագործվել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում, Պեսկովն ասել է. «Հիշու՞մ եք «Իսկանդերի» հետ պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ընթացքում, և դա հաստատվել է»:

Պեսկովին հարցրել են նաև, թե արդյո՞ք Կրեմլը պատկերացում ունի այն մասին, թե որտեղից կարող է հայտնվել «Իսկանդեր» հրթիռը, որի բեկորները հայտարարվել են Բաքվում:

«Ոչ, մենք տեղեկություն չունենք», – ասել է Պեսկովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում

Հաջորդը

Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Գորիսի ընտրությունը մարդ փրկելու քվեարկություն էր․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով ՏԻՄ ընտրությունների արդյունքները բխում են Հայաստանի ժողովրդավարության շահերից։ Ըստ նրա Գորիսի ընտրությունները մարդ…
Դիտել

Գաբրիել Ժեզուսն ու Ալեքս Տելեսը բաց կթողնեն աշխարհի առաջնության մնացած հատվածը

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Գաբրիել Ժեզուսն ու Ալեքս Տելեսը բաց կթողնեն ֆուտբոլի աշխարհի առաջնության մնացած խաղերը: Երկու ֆուտբոլիստներն էլ…
Դիտել

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է. ԱՀ ՆԳՆ

ԱՀ ՆԳ ոստիկանությունը տեղեկացնում է, , որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share