Հակամարտության կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է․ Արա Այվազյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց, այս մասին Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Ըստ Արա Այվազյանի՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։

«Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ», – ասաց Այվազյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավրով. Քննարկվում է «Սպուտնիկ V»-ն Հայաստանում արտադրելու հնարավորությունը

Հաջորդը

Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների դաշինքը

Առնչվող նյութեր
Դիտել

Ռազմական տեղաշարժերը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ քայլեր են. Ջեյք Սալիվան

Ամերիկայի միացյալ նահագների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և…
Դիտել

Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ հետախուզության պետի այցի հետ. Նարիշկինի. Սպուտնիկ Արմենիա

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր երևանյան այցը որևէ կերպ կապված չէ ԱՄՆ…
Դիտել

Ցավոք ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Նյու Յորքում 20 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը: «20 տարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share