Հայաստանը կողմ է, որպեսզի քննարկում տեղի ունենա Ստեփանակերտի և Բաքվի միջև

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ հայկական կողմը ցանկանում է, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով վերջին տարիների փորձը։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկում տեղի ունենա Ստեփանակերտի և Բաքվի միջև, և Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որ այդ մեխանիզմը կայանա։

Ըստ նրա՝ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ.

«Սա է հայկական կողմի մոտեցումը, և այդ ուղղությամբ ենք շարունակում աշխատել»,- նշել է Գրիգորյանը

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը ստացել է իր առաջարկների պատասխանները և աշխատում է դրանց շուրջ. 

«Հնարավորինս շուտ, կարծում եմ, այդ տեքստը պատրաստ կլինի, ու կփոխանցենք ադրբեջանական կողմին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա, բայց երբ հստակություն լինի, հանրությունը տեղյակ կլինի», ասել է ԱԽ քարտուղարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը
Ձմեռ,

Եղանակը փետրվար 14-19-ին

Հաջորդը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը մեկնել է Հնդկաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Կայացել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային…
Դիտել

Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն…
Դիտել

Կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է. Ալի Շամխանի

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի…
Դիտել

ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի. ՊՆ հայտարարությունը

ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հաղորդագրությամբ, հայտարարելով. «Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական  պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share