Կայացել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: 

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ: 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արգիշտի Քյարամյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է երկու քննիչ

Հաջորդը

Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ԳՐԵԿՈ-ն Հայաստանի կատարողականում՝ Կոռուպցիայի դեմ պայքարում, առաջընթաց է գրանցել

Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակվել է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում…
Դիտել

Ում օրոք է սկիզբ առել ֆուտբոլային դիվանագիտությունը. Ռուբինյանը մանրամասներ է հրապարակել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն Աժ նիստում պատասխանեց ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իբր հայ-թուրքական բանակցությունները գաղտնի են ընթանում: «Ասում եք՝…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share