Հայաստանի եւ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու երկկողմ օրակարգը

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական գործակցության օրակարգի շուրջ։

Նախարարները վերահաստատել են երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ըմբիշները ոսկե մեդալներ են նվաճել

Հաջորդը

Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ (տեսանյութ)

Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և…
Դիտել

ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով կարգավորվելու է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share