Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում

Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածության մասին օրերս  հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ժամկետների մասին կհայտնեն ավելի ուշ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գագիկ Խաչատրյանի ազգականներին առնչվող քրեական գործն ուղարկվել է դատարան

Հաջորդը

Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր ունեցվածքին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի է ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին «ՌԻԱ…
Դիտել

Դուշանբեում լրիվ պատահական ստացվեց, երբ վերելակում 3-րդ մարդն՝ իր և Ալիևի հետ, Գրիգորի Հայրապետովն էր․ Փաշինյան

2002թ․ Սադարակի մոտ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի դռնփակ, դեմ առ դեմ հանդիպումը՝ առանց երրորդ…
Դիտել

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share