Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում

Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածության մասին օրերս  հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ժամկետների մասին կհայտնեն ավելի ուշ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գագիկ Խաչատրյանի ազգականներին առնչվող քրեական գործն ուղարկվել է դատարան

Հաջորդը

Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր ունեցվածքին

Առնչվող նյութեր
Դիտել

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կգումարի

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախանշված է սեպտեմբերի 21-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային…
Դիտել

Ռուսաստանը երբեք չի լինի Հայաստանի հետ հարաբերությունների սրման պատճառ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share